Logo

Յուլիան Նագելսմանը՝ Եվրո-ների պատմության ամենաերիտասարդ մարզիչ

23:39 / 14.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորող Յուլիան Նագելսմանը դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ մարզիչը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Շոտլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի բացման խաղում գերմանացի մասնագետը 36 տարեկան 327 օրական է:

Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչը գերազանցել է Սրեշկո Կատանեցի ռեկորդը, որը Եվրո-2000-ում Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 36 տարեկան 333 օրականում։

Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթում է Շոտլանդիային, ընթանում է առաջին խաղակեսը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները Շվեյցարիայի և Հունգարիայի թիմերի հետ ընդգրկված են A խմբում:

Եվրո-2024-ի առաջին գոլը խփեց Ֆլորիան Վիրցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա