Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկարաձգել է Գերմանիայի ֆուտբոլի միության հետ պայմանագրի ժամկետը, որը կգործի մինչև 2028 թվականը, հայտնում է Բունդեսթիմի մամուլի ծառայությունը:
36-ամյա մասնագետն ազգային թիմի ղեկը ստանձնել էր 2023 թվականին:
Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը տնային Եվրո-2024-ում հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր ապագա չեմպիոն Իսպանիայի ազգային թիմին:
2️⃣0️⃣2️⃣8️⃣ – Unser Bundestrainer Julian Nagelsmann hat seinen Vertrag vorzeitig bis 2028 verlängert! 🖤❤️💛
— DFB-Team (@DFB_Team) January 24, 2025
➡️ https://t.co/R9CGwamL5l#dfbteam | 📸 DFB/Philipp Reinhard pic.twitter.com/rLEZeLKAiC