Logo

Գվարդիոլը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» ու դարձավ պատմության մեջ ամենաթանկարժեք պաշտպանը

14:06 / 05.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանական «Լայպցիգի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի հետ։ Անգլիայի չեմպիոնի կազմում Գվարդիոլը կխաղա 24 համարի մարզաշապիկով։

Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, ինչի արդյունքում Գվարդիոլը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք պաշտպանը: Մինչև այս պաշտպանների շրջանում ամենաթանկարժեք տրանսֆերը անգլիացի Հարի Մագուայրի՝ 2019 թվականին «Լեսթերից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքն էր, որն արժեցել էր 87 միլիոն եվրո: 

Յոշկո Գվարդիոլը 2021 թվականին էր Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել «Լայպցիգ», որը 18 միլիոն եվրո էր վճարել տրանսֆերի համար: Գերմանական ակումբում պաշտպանն անցկացրել է 87 հանդիպում, խփել է 5 գոլ ու 2 անգամ հռչակվել երկրի գավաթակիր։ Խորվաթիայի հավաքականի կազմում Գվարդիոլը մասնակցել է 21 խաղի ու դարձել 2022թ․ Կատարում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ