Logo

Յոշկո Գվարդիոլ. «Ուրախ եմ, որ գոլ եմ խփել մեծագույն ակումբի»

16:20 / 10.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում խփած գոլից հետո կիսվել է տպավորոթյուններով:

«Ֆանտաստիկ հանդիպում էր: Ես առաջին անգամ էի այդ ստադիոնում: Աներևակայելի մթնոլորտ էր: Ուրախ եմ, որ առաջին գոլը խփեցի ակումբիս կազմում: Կրկնակի ուրախ եմ, քանի որ գոլ եմ խփել մեծագույն ակումբի»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Կողմերի միջև պատասխան մրցավեճը կայանալու է ապրիլի 17-ին Մանչեսթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ