Logo

Յոն-Դալ Թոմասոնը պաշտոնանկ է արվել

00:27 / 16.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոն-Դալ Թոմասոնը հեռացվել է պաշտոնից, հայտնում է ՇՖՄ պաշտոնական կայքը։

«Որոշումը, որը կայացրել է Շվեդիանի ֆուտբոլի միությունը, հիմնված է այն փաստի վրա, որ հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքներին, որոնք ակնկալվում էին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Դանիացի մասնագետը Շվեդիայի հավաքականը գլխավորում էր 2024թ. մարտից, 18 խաղում տարել է 9 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։

Շվեդներն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի չորս խաղում միայն 1 միավոր են վաստակել ու վերջինն են` չորրորդը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ