Ֆիզիոթերապիայի մասնագետ Էվան Ջեֆրիսը բնութագրել է «Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչի ստացած վնասվածքը, գրում է Sportskeeda-ն:
Վնասվածքի տեսանյութի հիման վրա Ջեֆրիսը ենթադրել է, որ Յոկիչը կարող էր ստանալ ձախ ծնկի գերձգում կամ ոսկրային սալջարդ: Սա կլիներ լավագույն սցենարը և կնշանակեր, որ Յոկիչը երկար ժամանակով շարքից դուրս չի մնա:
Վատագույն սցենարը ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքն է, ինչը բասկետբոլում ամենալուրջ վնասվածքներից է: Եթե սա լինի պաշտոնական ախտորոշումը, Յոկիչը ստիպված կլինի վիրահատվել և բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը, հնարավոր է նաև՝ հաջորդ մրցաշրջանից որոշ հատված:
Ջեֆրիսը նաև նշել է, որ հիպերէքստենզիան կամ ծնկի սալջարդը սովորաբար ավելի սարսափելի տեսք ունի, քան իրականում լրջությունն է:
NBA-ի քառակի ամենաարժեքավոր բասկետբոլիստին վնասվածք է հասցրել նրա թիմակից Սփենսեր Ջոնսը:


