Գերմանացի անվանի մասնագետ Յոահիմ Լյովը ցանկանում է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը, հայտնում է The Sun-ը:
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը դեմ չէ դարձյալ աշխատել թոփ հավաքականում։
Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006-2021 թվականները, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Բունդեսթիմից հեռանալուց հետո 64-ամյա մարզիչն աշխատանք չունի։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում իսպանացիներից կրած պարտությունից հետո Գարեթ Սաութգեյթը հեռացել էր Անգլիայի հավաքականից գլխավոր մարզիչի պաշտոնից: Անգլիացի մասնագետը հավաքականը գլխավորում էր 2016 թվականից: Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը բոլոր մրցաշարերում անցկացրել է 102 հանդիպում՝ գրանցել 64 հաղթանակ, 20 ոչ-ոքի և կրել 18 պարտություն:


