«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Յուրչենկոն կարիերան սկսել է 2004թ.-ին, Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007թ.-ի մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-11թթ. հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար»: Դավիթ Յուրչենկոն ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-13թթ.), «Ուֆայում» (2013-16թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-17թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-19թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020թ.):
Յուրչենկոյի վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որի կազմում նա հանդես էր գալիս 2021թ.-ի հունվարից:
35-ամյա դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում: