Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 2-րդ շրջանում «Վուլվերհեմփթոնն» ընդունել է «Պրեսթոնին» և 2-րդ խաղակեսում հաղթում է 2-1 հաշվով:
8-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, որն առաջին գոլն է խփել վերջին վեց ամսվա ընթացքում: Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստը յուրատեսակ ոճով է նշել հաջողությունը:



