Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպանին ու պատրաստել տեսանյութ։
Յուրա Մովսիսյանին շնորհավորել է նաև նրա նախկին ակումբ Մոսկվայի «Սպարտակը»։
Юре Мовсисяну – 35! 🇦🇲
— ФК «Спартак-Москва» (@fcsm_official) August 2, 2022
Искренне поздравляем бывшего нападающего «Спартака» с днём рождения и желаем всего наилучшего! 🎉 pic.twitter.com/oods4965uI
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի փետրվարին։ Նա Հայաստանի հավաքականի կազմում 2010-2018-ին անցկացրել է 38 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ:
Ակումբային կարիերայի ընթացքում հարձակվողը խաղացել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Չիկագո Ֆայրում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» և «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»:


