Logo

ԱԱ-ն հաղթելու ֆավորիտը՝ ըստ Վենգերի

13:04 / 05.12.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը հաղթելու գլխավոր ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է, տեղեկացնում է ESPN-ը։

«Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդը Ֆրանսիայի հավաքականն է։ Ֆրանսիայի թիմն ունի ավելի շատ համաշխարհային կարգի հարձակվողներ, քան մյուս թիմերը։ Այդ փաստը որոշիչ կարող է լինել»,- ասել է Վենգերը։

Մունդիալ 2026-ի ընտրական մրցաշարում Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված էր B խմբում, որտեղ հավաքեց 16 միավոր ու նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ