Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում: Հանսի Ֆլիկի հեռացվելուց հետո Բունդեսթիմը Ռուդի Ֆյոլերի գլխավորությամբ հաղթեց 2-1 հաշվով:
Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիան նախորդ 5 ընկերական խաղերում կրել էր 4 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի։
Անգլիայի հավաքականն էլ Գլազգոյում 3-1 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ և ընդհատեց մրցակցի 5 խաղից բաղկացած հաղթական շարքը:
Ընկերական խաղեր
Գերմանիա - Ֆրանսիա՝ 2-1 (տեսանյութ)
Տոմաս Մյուլեր, 4, Լերոյ Սանե, 87 - Անտուան Գրիզման, 89 (11մ.)
Շոտլանդիա - Անգլիա 1-3
Հարի Մագուայեր, 67 (ինքնագոլ) - Ֆիլ Ֆոդեն, 32, Ջուդ Բելինգեմ, 35, Հարի Քեյն, 81