Logo

Ընդհատվել է «Բարսելոնայի» կանանց թիմի տպավորիչ հաղթարշավը

00:29 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» 0-1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Ռեալ Սոսյեդադից»։

Այս խաղով ընդհատվել է ներքին առաջնությունում Պերե Ռոմեուի գլխավորած թիմի՝ 15 անընդմեջ հաղթանակների շարքը։

«Բլաուգրանան» ազգային առաջնությունում նախորդ անգամ պարտվել էր մարտի 23-ին` 2024/25 մրցաշրջանի 23-րդ տուրում տանը զիջելով (1-3) Մադրիդի «Ռեալին»։

Կատալոնական ակումբը, չնայած պարտությանը, 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալ Սոսյեդադը» 20 միավորով բարձրացել է երրորդ տեղ։

Իսպանիայի Լիգա Ֆ, 9-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»` 1-0

Էդնա Իմադե, 37 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ