
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- 
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին նկատել են Լոնդոնի այգիներից մեկում, որտեղ նա մարզում էր անցկացնում ֆուտբոլիստներից մի քանիսի հետ։ Հայտնի է, որ նրանցից մեկը եղել է Տանգայ Նդոմբելեն, տեղեկացնում է Sky Sports-ը։
Նույն այգում ֆիքսել են «խցաների» ևս երկու ֆուտբոլիստի՝ կիսապաշտպան Ռայան Սեսենյոնին ու պաշտպան Դավինսոն Սանչեսին։ Նրանք մարզվում էին Մոուրինյոյի խմբից առանձին։
Անգլիայում կարանիտի օրենքը մարդկանց թույլատրում է օրը մեկ անգամ դուրս գալ զբոսանքի կամ էլ վարժություններ անել բաց երկրնքի տակ, սակայն պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները, ըստ աղբյուրի, անտեսել են այս հորդորը։ Ուղեցույցում նաև ասվում է, որ երկուսից ավելի մարդիկ միասին դիտվում են որպես հավաքույթ։ Նույն պատճառով Լոնդոնում արդեն փակվել է մի քանի այգի։

