Logo

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճում, վիճակահանության արդյունքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 2 3 - Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճում, վիճակահանության արդյունքը

Ռուսաստանի Ուֆա քաղաքում օգոստոսի 16-22-ը կկայանա ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճում: Կայացել է նաև վիճակահանությունը, ու հայտնի են մեր ըմբիշների մրցակիցները:

Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճում՝

Մանվել Խնձրցյան(57կգ), Լևիկ Միքայելյան(61կգ), Դավիթ Մարգարյան(65կգ), Նարեկ Հարությունյան(70կգ), Արմեն Մուսիկյան(74կգ), Սերգեյ Սարգսյան(92կգ), Լյովա Գևորգյան(125կգ):

Մանվել Խնձրցյանը պայքարը կսկսի որակավորման փուլից՝ մրցելով բելառուս Կիրիլ Պրակոպաուի հետ, Լևիկ Միքայելյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Տաջիկստանի ներկայացուցիչ Խայրուլո Կուլուլովի հետ, Դավիթ Մարգարյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Ղրղզստանի ներկայացուցիչ Օրոզոբեկ Տոկտոմամբետովի հետ:

Նարեկ Հարությունյանը 1/8 եզրափակիչում կպայքարի սերբ Վիկտոր Վոյնովիչի հետ, Արմեն Մուսիկյանը պայքարը կսկսի որակավորման փուլից՝ ուժերը չափելով մոնղոլ Շուլդխու Օլոնբայարի հետ:

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից՝ մրցելով մոնղոլ Բայարբաթար Ներգույբաթարի հետ, իսկ 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը որակավորման փուլում կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Շաբա Ուբորնյակի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ