Logo

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.10.2020ՍՊՈՐՏ
միջազգային ֆեդերացիան հաստատել է դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը scaled - Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է դեկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:03

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-20-ը նախատեսված մեծահասակների աշխարհի առաջնությունը՝ հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կոմիտեն հաստատել է մրցաշարի անցկացումն ազգային ֆեդերացիաների ավելի քան 70 տոկոսի համապատասխան պարտավորություններն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո:

Նոյեմբերի 6-ին տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջոցառման վերաբերյալ հնարավոր փոփոխությունները:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որ ըմբշամարտը կվերադառնա դեկտեմբերին: Մեր մարզիկների, մարզիչների ու անձնակազմի անվտանգությունը մեզ համար գերխնդիր է, և մենք հնարավորը կանենք, որ դա ապահովվի Բելգրադում»,- ասել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը:

Հավելենք, որ երիտասարդական Աշխարհի առաջնությունն էլ չեղարկվել է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ