Logo

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Սուրեն Աղաջանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

23:41 / 14.03.2025Ըմբշամարտ
null

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ:

Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 3-9 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պապիկ Ջավադյանին:

Հայաստանի հավաքականը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ: Մրցանակակիր դարձան Արայիկ Թոփալյանը (55 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ