Logo

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

19:29 / 13.03.2025Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8-0 հաշվով հաղթեց ալբանացի Միկել Թրոպլինիին:

Քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 7-1 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կևին Լո Գրասոյին: 

Սուրեն Աղաջանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իսրայելցի Մելկամու Ֆետենեի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ