Logo

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Լևիկ Միքայելյանն ու Կնյազ Իբոյանը եզրափակիչում են

21:41 / 09.03.2025Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։

Միքայելյանը կիսաեզրափակիչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին։ Նա ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։

Իբոյանը կիսեզրափակիչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի դեմ գոտեմարտում՝ 10-0 հաշվով հաղթելով Դենիս Սախալյուկին։ Եզրափակիչում նրա մրցակիցը լինելու է ռուսաստանցի Մուխամեդ Խանիևը։

Կիսաեզրափակիչում էր նաև Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որը, սակայն, 0-10 հաշվով պարտվել է Վոլոդիմիր Կոչանովին (Ուկրաինա) և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեդալային գոտեմարտերը կկայանան մարտի 10-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա