Logo

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Աբրահամյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

14:17 / 09.03.2025Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Աբրահամյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-5 հաշվով հաղթել է բելառուս Անատոլի Հրամիկին:

Հայ ըմբիշը երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի Ֆրանսիան ներկայացնող չեչեն ըմբիշ Խամզաթ Արսամերզուևի դեմ:

Սերգեյ Սարգսյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտում 8-12 հաշվով պարտվել է հույն Նիկոլաոս Կարավանոսին և ավարտել պայքարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ