Logo

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Աբրահամյանն ու Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

22:39 / 08.03.2025Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն Հայկ Աբրահամյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

Աբրահամյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2-7 հաշվով պարտվել է թուրք Աբդուլա Թոփրակին: Վերջինը հասել է եզրափակիչ, և Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բելառուս Անատոլի Հրամիկի հետ: Հայ ըմբիշը հաղթելու դեպքում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Սերգեյ Սարգսյանն էլ որակավորման փուլում 11-3 հաշվով հաղթել է ադրբեջանցի Աբդուլջալիլ Շաբանովին, հաջորդ գոտեմարտում 0-12 հաշվով պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Ուլադզիզլաու Կազլուին: Սարգսյանին հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ, և Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտում կմրցի հույն Նիկոլաոս Կարավանոսի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա