Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակիչում են

21:46 / 21.10.2024Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարեն ոսկե մեդալի համար:

Խաչատրյանը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող Գեորգիոս Բարբանոսին: Խաչատրյաանը ոսկե մեդալը կվիճարկի վրացի Գեորգի Չխկվաձեի հետ:

Խլոյանը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի դեմ և 3-3 հաշիվը գրանցեց: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ հաղթեց և եզրափակիչում կհանդիպի բելառուս Աբուբակար Խասլախանովին:

Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էր Օլիմպիակաան խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Սուրեն Աղաջանյանն (60 կգ) ու Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) ևս կշարունակեն մեդալային պայքարը: Նրանց հաղթած ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հոկտեմբերի 22-ին սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն, հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ