Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչի համար գոտեմարտում 5-9 հաշվով զիջել է ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեին:
Հայ ըմբիշն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ:
Խնձրցյանը մեկնարկել է որակավորման փուլից՝ շվեյցարացի և ուկրաինացի մրցակիցներին հաղթելով համապատասխանաբար 11-0, 8-6 հաշիվներով: