Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը: Այսօր մրցումային երկրորդ օրն է:
63 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը: Հայ ըմբիշն այսօր բրոնզե մեդալը կվիճարկի մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ:
60 կգ քաշային կարգի որակավորման փուլը հաղթանակով է մեկնարկել Տիգրան Մինասյանը՝ 8-0 հաշվով պարտության մատնելով բելառուս մրցակցին:
Քիչ անց պայքարի դուրս կգան Սամվել Աղաջանյանը(67կգ), Շանթ Խաչատրյանը(72կգ), Գագիկ Հակոբյանը(82կգ) և Ալբերտ Եղիկյանը(97կգ):
130 կգ քաշային կարգում այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի Դավիթ Օվասապյանը: