Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը: Այսօր մրցումային երկրորդ օրն է:
60 կգ քաշային կարգի որակավորման փուլից կմեկնարկի Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը՝ գոտեմարտելով Բելառուսը ներկայացնող ըմբիշի հետ:
67 կգ քաշային կարգի որակավորման փուլից կմեկնարկի Սամվել Աղաջանյանը՝ գոտեմարտ անցկացնելով ուկրաինացի Ալեքսեյ Մասիկի հետ:
72 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Շանթ Խաչատրյանը կգոտեմարտի ուզբեկ Ջամոլ Ջումաբաևի հետ:
82 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կմեկնարկի Գագիկ Հակոբյանը, որը կմրցի Արմինաս Լուգնուգարիս – Դմիտրո Գարդուբեյ զույգի հաղթողի հետ:
97 կգ քաշային կարգի որակավորման փուլից էլ կմեկնարկի Ալբերտ Եղիկյանը՝ գոտեմարտ անցկացնելով իտալացի Լուկա Սվայկարիի հետ:
63 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Հրաչյա Պողոսյանը: Լեհ մրցակցին հաղթելու դեպքում Պողոսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի հետ:
130 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալի համար կգոտեմարտի Դավիթ Օվասապյանը՝ մրցելով Իրանի ներկայացուցիչ Արմին Միրզազադեհի հետ: