Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ, որոնցից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե:
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃ
Ոսկե մեդալ՝ 0, արծաթե մեդալ՝ 1, բրոնզե մեդալ՝ 2
Արծաթե մեդալակիր դարձավ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալ նվաճեցին 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
ԱԶԱՏ ՈՃ
Ոսկե մեդալ՝ 1, արծաթե մեդալ՝ 1, բրոնզե մեդալ՝ 3
Ոսկե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալ՝ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը, բրոնզե մեդալ՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:
Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, իսկ ազատ ոճում՝ 3-րդ: