Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:
97 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում պարտվել է Ալբերտ Եղիկյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից պայքարը շարունակում է միայն 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որն սպասում է բրոնզե մեդալի համար այսօր կայանալիք գոտեմարտին:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար այս մրցաշարում մեդալ են նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը(արծաթ) և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը(բրոնզ):
Նոյեմբերի 5-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները: