Logo

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Ազատ ոճի ըմբիշների մեկնարկը հաջող չէր

16:11 / 23.10.2023Ըմբշամարտ
null

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որի առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի բոլոր՝ 5 ներկայացուցիչները պարտություն են կրել։

Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտում, իսկ Հայկ Պապիկյանը (74 կգ) 1/8 եզրափակիչում պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո։

Հոկտեմբերի 24-ին պայքարը կսկսեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 27-ից: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա