Logo

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը տուշեով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

00:17 / 25.06.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դուրս եկավ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը տուշեով հաղթեց բուլղարացի Դենիս Լազարովին։ Կիրակոսյանը պարտվում էր 2-8 հաշվով, սակայն 5 միավորանոց հնարք կատարեց, իսկ հետո մրցակցի թիակները սեղմեց գորգին՝ ստիպելով մրցավարին վաղաժամ ավարտել գոտեմարտը:

Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով ուժեղ գտնվել Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանից:

Հայ ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Իվան Յանկովսկիի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա