Logo

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանն առաջինն է թիմային հաշվարկում

23:57 / 11.06.2025• Ըմբշամարտ
null

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հաղթել է թիմային հաշվարկում։

Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակել է 135 միավոր ու առաջ անցել Վրաստանից (122) և Ադրբեջանից (116)։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Մարատ Աճեմյանը (51 կգ) և Հայկ Մանուկյանը (60 կգ) ոսկե մեդալ են նվաճել, Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65կգ) դարձել են արծաթե, իսկ Արարատ Ավետիսյանը (45 կգ)` բրոնզե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ