Logo

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Գագիկ Ղազարյանը վաղաժամ հաղթանակի հասավ և դուրս եկավ եզրափակիչ

20:33 / 28.06.2024Ըմբշամարտ
null

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս եկավ Գագիկ Ղազարյանը (55 կգ):

Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակի հասավ Բուլղարիան ներկայացնող Էսադ Բոզալիի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կգոտեմարտի ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևի դեմ:

Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ