Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցեն Հայաստանը ներկայացնող Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը։
Հայ ըմբիշները կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ Պապիկյանը 7-0 հաշվով առավելության է հասել Էլջան Հասանովի, իսկ Կոլոտյանը` 5-5 հաշվով Մուրազ Հուսեյնովի դեմ գոտեմարտում։
Կոլոտյան - Պապիկյան եզրափակիչը կկայանա հունիսի 26-ին։


