Logo

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների ու լրագրողների

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.08.2020ՍՊՈՐՏ
free style wrestling 20 - Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների ու լրագրողների
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Օգոստոսի 7-ին կմեկնարկի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։

Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։

Ընդգծվում է՝ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցները, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։

Առաջնությունն անցկացվելու է փակ դռների հետևում։ Թույլ չի տրվելու ոչ երկրպագուների, ոչ լրագրողների մուտքը։ Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։

Առաջնության անցկացումն օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումներին մասնակցելու և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ