Logo

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

15:28 / 07.04.2025• Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իբրագիմ Իբրագիմովի (UWW) դեմ և համառ պայքարում պարտվեց 2-3 հաշվով։ Ռուսաստանցի ըմբիշի՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանը սոփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) պարտվել են մեկնարկում։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ