Logo

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությունը

22:44 / 08.04.2025Ըմբշամարտ
Բացառիկ
null

Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Թևանյանի պարգևատրման արարողությունը`

Թևանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից և 3-0 հաշվով հաղթել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեինովին, սակայն հաջորդ փուլում պարտվել էր Իբրագիմ Իբրագիմովին (UWW, 2-3)։

Հետագայում Իբրագիմովը հասել է եզրափակիչ, իսկ Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացել։ Հայ ըմբիշը 3-0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտոֆ Բիենկովսկիին։

Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը պետք է գոտեմարտեր վրացի Գոգա Օթինաշվիլիի դեմ, սակայն նա գորգ դուրս չի եկել. հաղթանակը շնորհվել է Թևանյանին։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ