Logo

Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը, Խնձրցյանն ու Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

22:00 / 07.04.2025Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում սփոփիչ գոտեմարտեր կացկացնեն:

Նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ: Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտում կհանդիպի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվայլո Միլենով Տիսովին, հաղթելու դեպքում հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար: 2023թ. Եվրոպայի չեմպիոն Թևանյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Սլովակիան ներկայացնող Բատիրբեկ Ցակուլովի հետ:

Սփոփիչ գոտեմարտերը կանցկացվեն ապրիլի 8-ին:

Քիչ առաջ Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևի հետ:

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ