Logo

Ըմբշամարտի ԵԱ. Սլավիկ Գալստյանն ու Սամվել Գրիգորյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում

16:33 / 12.04.2025Ըմբշամարտ
null

Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ) պարտվեցին քառորդ եզրափակիչում։

Գալստյանը 1-3 պարտվեց թուրք Մուրատ Ֆիրատին, Գրիգորյանը` նույն հաշվով ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարում մնաց միայն Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը շուտով նույնպես պետք է գոտեմարտի քառորդ եզրափակիչում։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ