Logo

Ըմբշամարտի ԵԱ. Սամվել Գրիգորյանը չնվաճեց բրոնզե մեդալ

21:37 / 13.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սամվել Գրիգորյանը (82 կգ) չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել։

Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1-3 հաշվով պարտվեց վրացի Գելա Բոլկվաձեին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց մեկական ոսկե ու արծաթե մեդալով։ Չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) բավարարվեց արծաթով։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ