Logo

Ըմբշամարտի ԵԱ. Սամվել Գրիգորյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

17:51 / 13.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) սփոփիչ գոտեմարտում 4-3 հաշվով հաղթեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Իսմայիլովիչ Ալիևին և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գրիգորյանը բրոնզը կվիճարկի վրացի Գելա Բոլխվաձեի հետ:

Երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 33-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի հունգարացի Ալեքս Շոկը:

Մեդալային գոտեմարտերը դիտեք ժամը 19:00-ից «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ