Logo

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Արթուր Ալեքսանյանն ու Հայաստանի ևս չորս ներկայացուցիչ

10:11 / 12.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կսկսեն Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) Շանթ Խաչատրյանը (72 կգ) Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Մանվելյանը 1/8 եզրափակիչում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի, Սլավիկ Գալստյանը` ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինիի դեմ։ Շանթ Խաչատրյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կհանդիպի Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի Պարվիզ Նասիբովին։ Սամվել Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Գուրբան Գուրբանովի (Ադրբեջան), իսկ Արթուր Ալեքսանյանը` էստոնացի Ռիչարդ Կարելսոնի դեմ։

Ապրիլի 12-ին Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչում մրցելու են Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ), Մանվել Խաչատրյանը (55 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։

Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն և հաղթելու դեպքում կստանան բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ