Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Նարեկ Հարությունյանը (74 կգ) ավարտել է մրցելույթը։
24-ամյա ըմբիշը պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից, սակայն 1-5 հաշվով պարտվեց Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին։
Դաղստանցի Կուրամագոմեդովը կիսաեզրափակիչում 0-2 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Զաուրբեկ Սիդակովին, իսկ Հարությունյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի հնարավորությունից։
Ապրիլի 8-ին պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
Եզրափակիչում է նաև Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար: Նրանց գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


