Մալխաս Ամոյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել է վստահ հաղթանակով:
77 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Ամոյանը 9-0 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկին: Քառորդ եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյը:
87 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 3-6 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին, իսկ 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը 1-1 հաշվով պարտվել է թուրք ըմբիշին:
Ապրիլի 11-ին պայքարը կսկսեն նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանն ու 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։