Logo

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց Հայկ Մնացականյանին և դուրս եկավ եզրափակիչ

19:27 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Մալխաս Ամոյանը (77 կգ) ևս դուրս եկավ Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանին:

Ամոյանն ապրիլի 12-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոյձեի հետ:

Քիչ առաջ եզրափակիչ է դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ), իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում:

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ