Logo

Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

15:44 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Մալխաս Ամոյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Ամոյանը 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանն ուժերը կչափի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ:

63 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել Կարեն Ասլանյանը, որը քառորդ եզրափակիչում հաղթել է լեհ Մաիրբեկ Սարիմովին: Ասլանյանը կիսաեզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի հետ:

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ