Logo

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Օվասապյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

20:08 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հնարավորություն ստացան շարունակելու պայքարը: Նրանց հաղթած ըմբիշները հասան եզրափակիչ:

Խաչատրյանն ապրիլի 12-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի դեմ, հաղթելու դեպքում երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:

Օվասապյանն էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդելակիի դեմ, հաղթելու դեպքում նա ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քիչ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչ են դուրս եկել Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ), Մանվել Խաչատրյանը (55 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ևս ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ