Logo

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց

19:11 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս եկավ եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը (55 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ասլանյանը կիսաեզրափակիչում մեկ րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին, իսկ Խաչատրյանը 1-5 հաշվով պարտվեց աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին:

Ասլանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում ապրիլի 12-ին կմրցի թուրք Քերեմ Քամալի դեմ, Խաչատրյանը բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Վախթանգ Լոլուայի հետ:

Քիչ անց եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), որը կմրցի Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի դեմ:

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ