Logo

Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեականների առաջին մրցակիցները

20:31 / 10.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունենա բոլոր` 10 քաշային կարգերում: Կայացել է վիճակահանությունը:

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի դեմ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակիչից, մրցակիցը դեռ հայտնի չէ, Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8-ում կհանդիպի ուկրաինացի Օլեքսանդր Հրուշինին, Շանթ Խաչատրյանը (72 կգ) որակավորման փուլում կմրցի Ուկրաինան ներկայացնող ադրբեջանցի ըմբիշ Պարվիզ Նասիբովի դեմ, Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում կհանդիպի լեհ Մատեուժ Բերնատեկին, Սամվել Գրիգորյանը (82 կգ) 1/8-ում կգոտեմարտի ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ, Կարեն Խաչատրյանը (87 կգ) նույն փուլում կմրցի բուլղարացի Սեմեն Նովիկովի դեմ, լեգենդար Արթուր Ալեքսանյանը ևս պայքարի մեջ կմտնի 1/8-ից` գոտեմարտելով էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ, Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում կմրցի թուրք Մուհամեդ Համզա Բակիրի դեմ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (ժամանակացույց)

Ապրիլի 11 

Մանվել Խաչատրյան (55 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ)

  • Նախնական գոտեմարտերը՝ ժամը 12:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 18:45-ից

Ապրիլի 12 

Կարապետ Մանվելյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):

  • Նախնական գոտեմարտերը ժամը՝ 12:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 18:45-ից, մեդալային գոտեմարտերը` ժամը 20:00-ից

Ապրիլի 13 

  • Սփոփիչ գոտեմարտերը՝ ժամը 17:00-ից, մեդալային գոտեմարտերը` ժամը 19:00-ից

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ևս կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ