Ապրիլի 7-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը.
Ազատ ոճի ըմբշամարտ
Ապրիլի 7
Մանվել Խնձրցյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ), Գուրգեն Սիմոնյան (97 կգ)
- Նախնական գոտեմարտերը՝ ժամը 11:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 19:00-ից
Ապրիլի 8
Արսեն Հարությունյան (61 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ)
- Նախնական գոտեմարտերը՝ ժամը 11:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 17:45-ից, մեդալային գոտեմարտերը` ժամը 19:00-ից
Ապրիլի 9
- Մեդալային գոտեմարտերը՝ ժամը 19:00-ից
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ապրիլի 11
Մանվել Խաչատրյան (55 կգ), Կարեն Ասլանյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ)
- Նախնական գոտեմարտերը՝ ժամը 11:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 17:45-ից
Ապրիլի 12
Կարապետ Մանվելյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):
- Նախնական գոտեմարտերը ժամը՝ 11:30-ից, կիսաեզրափակիչները` ժամը 17:45-ից, մեդալային գոտեմարտերը` ժամը 19:00-ից
Ապրիլի 13
- Սփոփիչ գոտեմարտերը՝ ժամը 16:00-ից, մեդալային գոտեմարտերը` ժամը 18:00-ից
Եվրոպայի առաջնությունը կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):