Logo

Ըմբշամարտի ԵԱ. Այլ երկրների հավաքականների կազմերում հայտավորված հայերը

19:17 / 04.04.2025Ըմբշամարտ
null

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան ապրիլի 7-13-ը կընդունի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Բացի Հայաստանի ներկայացուցիչներից, տարվա առաջին խոշոր ստուգատեսին այլ երկրներից ևս կմասնակցեն հայ ըմբիշներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում հայտավորվել են այլ երկրները ներկայացնող չորս հայ ըմբիշներ: Ուկրաինայի հավաքականի կազմում է Կորյուն Սահրադյանը (55 կգ), Բուլղարիայի հավաքականում` Հայկ Մնացականյանը (77 կգ), UWW-ի դրոշի ներքո ներկայացող Ռուսաստանի թիմի հայտացուցակում են Ալեն Միրզոյանը (72 կգ) և Արթուր Սարգսյանը (97 կգ):

Մնացականյանն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, Սարգսյանը մեկ անգամ նվաճել է աշխարհի առաջնության բրոնզը:

Պետք է ընդգծել, որ Բուլղարիայի հավաքականի հայտացուցակում չէ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը, որը լեգենդար Արմեն Նազարյանի որդին է: Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: Լեհաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում է Գևորգ Սահակյանը, իսկ Ուկրաինայի թիմից` Էրիկ Առուշանյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կցուցադրվի «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ