Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում 33-ամյա ըմբիշը 5-2 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին։
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։